Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ Մեքսիկայով ԱՄՆ գաղթող ՌԴ քաղաքացիների թիվը, որոնք քաղաքական ապաստան են հայցում, 2022 հոկտեմբեր-դեկտեմբերին կտրուկ ավելացել է։
Նված ժամանակահատվածում ամերիկա-մեքսիկական սահմանը հատել է 12,5 հազար ՌԴ քաղաքացի, որոնց մեծ մասը ապաստան է հայցել։ 2021 թվականի նույն ժամանակատվածում այդ թիվը եղել է 5 հազար։ Ընդ որում՝ ամերիկյան իշխանությունները ՌԴ քաղաքացիների համար ԱՄՆ տարածքի մուտքի պայմաններում փոփոխություններ չեն կատարել, սակայն հնարավորություն են տվել նախապես գրանցվելու, թե երբ կհասնեն սահման՝ ԱՄՆ մուտք գործելու համար։ Այսինքն՝ ներգաղթողները հնարավորություն են ստացել խուսափելու սահմանի հատման՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արգելքից։
WSJ-ի զրուցակից փաստաբանները նշել են, որ այս հանգամանքի մասին իմանալով՝ շատ ռուսներ տեղեկացրել են հայրենակիցներին։