«Դինամո» մարզահամալիրում անցկացվել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։
Տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Անուշավան Մխիթարյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 14 մարզուհիներ․ նրանք մրցել են 3 քաշային կարգերում։ Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) եւ Տաթեւիկ Խաչատրյանը (57 կգ):