2023-ի հունվարի տվյալներով Վրաստանի բանտերը 81,9 տոկոսով լեփ-լեցուն են դատապարտյալներով, քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է 9 հազար 542 կալանավոր, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Ընդ որում՝ պատիժը պայմանականորեն կրողների թիվը 2,5 անգամ ավելի է՝ 22,3 հազար քաղաքացի։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանում դատապարտյալների հիմնական մասը 31-49 տարեկան է։ Ազատազրկվածներից 326-ը կանայք են, 34-ը՝ անչափահաս, 58-ը՝ 70-ից բարձր տարիքի քաղաքացիներ։
Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654 քաղաքացի։