ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։
«Դրանք ճգնաժամ անվանելը երեւի թե չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք հագեցած օրակարգի բոլոր հարցերը»,- շեշտել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը պարզաբանել է, որ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերություններ են, կան բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության առնչությամբ։