BBC-ն հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով փետրվարի 8-ին ժամանել է Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայան: Այնտեղ նրան անձամբ դիմավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը։ Ուկրաինայի նախագահի այցն անակնկալ է եղել անգամ Մեծ Բրիտանիայի պատգամավորների համար:
Լոնդոնում Զելենսկին հանդիպումներ է ունենալու Միացյալ Թագավորության ղեկավարության, խորհրդարանականների, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ Բրիտանիայում վերապատրաստվող ուկրաինացի զինվորականների հետ։ Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաեւ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։