Ըստ Bloomberg գործակալության՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ընդառաջելով դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների՝ ռազմական ծախսերի կրճատման պահանջին, մտադիր է հանդես գալ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 7 մլրդ դոլարով կրճատելու առաջարկով:
Պենտագոնի կարիքների համար՝ Թրամփի վարչակազմի ամրագրած 722 մլրդ դոլարի փոխարեն անհրաժեշտ կլինի ծախսել 715 մլրդ դոլար: Թրամփի վարչակազմի առաջարկության համեմատ՝ գնաճի պատճառով նվազեցումը կկազմի 0,4 տոկոս:
ԱՄՆ այս տարվա ֆիսկալ բյուջեն չի բաժանվի ռազմական եւ այլ ծախսերի, ինչը ԱՄՆ-ի Կոնգրեսին հնարավորություն կընձեռի կրճատելու պաշտպանական բյուջեն եւ այն վերաբաշխելու այլ կարիքների համար: