Վերջին ավելի քան մեկ տարում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարված են։ Լարվածության պատճառները տարբեր են եւ շատ դեպքերում բացատրելի չեն, քանի որ Ռուսաստանը ոչ միայն չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, այլեւ ակնհայտորեն քամահրում է դրանց կատարման մասին Հայաստանից հնչող պահանջները։
Ռուս դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Պլատոշկինը, որ դիվանագիտական մի շարք պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, 1998-ին գլխավորել ՌԴ ԱԳՆ Հայաստանի բաժինը, իսկ ներկայում Մոսկվայի հումանիտար համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, փորձել է վերլուծել Հայաստանի նկատմամբ որդեգրված անհասկանալի դիրքորոշման պատճառով Ռուսաստանին սպասվող վտանգները՝ չմոռանալով շեշտել, որ իր երկիրը քաղաքական պրագմատիզմի մոլորության մեջ կորցրել է առաջին հերթին բարոյական պատասխանատվությունը։
Նիկոլայ Պլատոշկինի յութուբյան ելույթը բավական երկար է։ «Ալիք Մեդիան» դրանից առանձնացրել է Հայաստանին եւ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մասերը։