ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը ճեպազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է առաջնահերթություն լինել ոչ միայն ԱՄՆ վարչակազմի, այլեւ հենց պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի վկայությունն են այս հարցի շուրջ նրա ուղիղ շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Սա այն է, ինչի շուրջ շարունակելու ենք կենտրոնացած լինել։ Միացյալ Նահանգները շարունակում է հաստատակամ լինել՝ բոլոր տարբերակներով ներգրավվելով առաջ մղելու խաղաղությունը՝ լինի դա երկկողմ ձեւաչափով, թե ԵՄ մեխանիզմների կամ ԵԱՀԿ-ի միջոցով։ Ինչպես ասացի, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը շարունակում է մեզ համար անփոփոխ առաջնահերթություն մնալ»,- շեշտել է Վեդանթ Պատելը։