Ըստ ամերիկայն CNN-ի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջադեպերի արձագանքման դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը զգուշացրել է, որ ավերիչ երկրաշարժից հետո առաջացած սարսափելի պայմանների պատճառով Թուրքիայում եւ Սիրիայում կարող է նոր աղետ լինել։
ԱՀԿ ներկայացուցիչն ասել է, որ պոտենցիալ զոհերի թիվը կարող է հավասարվել երկրաշարժի զոհերի թվին, քանի որ տուժածները ջրի, հոսանքի, վառելիքի լուրջ խնդիրներ ունեն։ «Երկրորդային աղետի իրական վտանգ կա, ինչը կարող է ավելի մեծ թվով մարդկանց վնաս հասցնել, քան առաջնային աղետը, եթե մենք չշարժվենք այն տեմպով եւ ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական գործողություններում»,- շեշտել է Հոլդենը։
CNN–ը նշում է, որ ցուրտ եղանակն ավելի է սրում իրավիճակը։ Օդերեւութաբանների կանխատեսումներով` այս հանգստյան օրերին Հալեպում 2-3 աստիճան ցուրտ կլինի, այն դեպքում, երբ փետրվարին նվազագույն ջերմաստիճանը սովորաբար +2,5 է։