Սիրիայի կրթության նախարար Դարեմ Թաբան հայտնել է, որ աղետալի երկրաշարժի հետեւանքով Սիրիայում ամբողջությամբ ավերվել է 10 դպրոց, 599-ն էլ մասնակի են վնասվել։ Տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա տեղեկացրել է, որ նախարարությունը 129 ուսումնական շենքեր հատկացրել է տուժածների ժամանակավոր կացության համար։
Սիրիայի նախագահը դատապարտել է սիրիական աղետի հանդեպ Արեւմուտքի անտարբերությունը
Ըստ սիրիական SANA գործակալության՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ այցելել է ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններ, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, ինչպես նաեւ այցելել վիրավորներին։ Հիվանդանոցում բժիշկները նախագահին ու տիկնոջը ներկայացրել են իրավիճակը եւ ցուցաբերվող օգնության մանրամասները։ Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Սիրիայի նախագահը նաեւ դատապարտել է սիրիական աղետի հանդեպ Արեւմուտքի անտարբերությունը։