ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը դեռեւս բարդ եւ լարված է:
Սիդորովն իբրեւ ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների հիմնական աղբյուր է մատնանշել արեւմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունը։ Ըստ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի՝ վերջիններս կազմակերպության շուրջ եւ դրա առանձին անդամ պետություններում ձգտում են խարխլելու իրավիճակը։
Ռուս գեներալը հավելել է, որ Արեւմուտքը Կիեւին է վերապահել հակառուսական հենակետի դերը, եւ Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի «զենքն» ընդդեմ Ռուսաստանի: