ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 14-ին՝ 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ, նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վնասվածք է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն
Ըստ ՊՆ-ի` զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: