Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի ներկայացրած՝ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ միջնորդությունը։ Ըստ այդմ՝ Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել երաշխավորելու ազատ տեղաշարժը:
Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ, նաեւ կառավարությունից պատասխան կպահանջվի։
Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաեւ հանձնաժողովի բոլոր անդամներին այդ հրատապ հարցում ցուցաբերած աջակցության համար: