Ֆրանսիայի եւ առհասարակ սփյուռքի հայության պատմության մեջ թերթերը կարեւորագույն դեր են կատարել: Մշակութային խիստ քաղաքականություն ունեցող Ֆրանսիայում «Յառաջ», այնուհետեւ «Նոր Յառաջ» թերթերը, գրական հավելվածները հայերենի տարածման համար մեծ աշխատանքներ էին կատարում, եւ հենց թերթերի շնորհիվ էր պահվում հայոց լեզվի եւ սփյուռքահայ նոր սերնդի կապը: