Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Twitter-ը փետրվարի 15-ից կանեփի արտադրությամբ զբաղվող ընկերություններին թույլ է տվել Միացյալ Նահանգներում գովազդել իրենց արտադրանքը եւ ապրանքանիշը: Twitter-ը հայտարարել է, որ կանեփ արտադրող ընկերություններին թույլ կտա գովազդ տեղադրել համապատասխան արտոնագիր ունենալու եւ հաստատման գործընթացն անցնելու պարագայում։ Ընդ որում՝ կանեփի գովազդը կթույլատրվի, եթե կանեփ իրացնողներն ապրանքը թիրախավորեն միայն այն նահանգներում, որտեղ գործունեություն ծավալելու իրավասություն ունեն, եւ ամենակարեւորը՝ չթիրախավորեն 21 տարեկանից ցածր անձանց:
Նախկինում Twitter ընկերությունը թույլատրում էր գովազդել կանաբիդիոլ (CBD) պարունակող տեղային օգտագործման արտադրանքներ, մինչդեռ այլ սոցիալական հարթակներ, ինչպես, օրինակ՝ Facebook-ը, Instagram-ը եւ TikTok-ը, հետեւում են կանեփ չգովազդելու քաղաքականությանը, քանի որ դաշնային մակարդակով այն մնում է անօրինական: Տարեցտաի ԱՄՆ-ի ավելի շատ նահանգներ են սկսում թույլ տալ ժամանցի համար նախատեսված կանեփի վաճառքը. նրանց թիվը հասել է 21-ի: