Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավանական հանդիպման մասին խոսք չկա։ «Այս պահին նման տեղեկություն չկա»,- նշել են կառավարությունից:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Իլհամ Ալիեւը մասնակցելու է Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: