Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքների կապակցությամբ փետրվարի 20-ից մինչեւ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը եւ երթեւեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Ըստ այդմ՝ փետրվարի 20-ից մինչեւ հուլիսի 5-ը կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտիի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ հուլիսի 5-ից մինչեւ նոյեմբերի 20-ը՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտիի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:
Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում ստորգետնյա անցումից, ինչպես նաեւ Իսակովի պողոտայի եւ Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում հետիոտնային անցումից, ինչպես նաեւ Գրիգոր Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:
Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն: