Ըստ թուրքական Hürriyet պարբերականի՝ մի շարք թուրք սեյսմոլոգներ վերջին շրջանում Ստամբուլում ավերիչ երկրաշարժ են կանխատեսում։ Գիտնականները նշում են, որ մեգապոլիսը Անատոլիական եւ Եվրասիական տեկտոնական սալերի հանգույցում է, Հյուսիս-Անատոլիական խզվածքի այդ հատվածից 15-20 կմ հարավ, եւ անցնում է Մարմարա ծովի տակով։
Փորձագետների գնահատականներով՝ Ստամբուլում սպասվող երկրաշարժը կգերազանցի Թուրքիայի կորուստները, որոնք գրանցվել են երկրի հարավ-արեւելքում աղետի հետեւանքով, եւ սոցիալ-տնտեսական աղետալի հետեւանքներ կունենա: «Այլ կերպ ասած, Ղահրամանմարաշի երկրաշարժը գրեթե ստամբուլյան երկրաշարժի փորձ է»,- գրում է պարբերականը։
Հաղորդվում է, որ Ստամբուլում կան 1 միլիոն 164 հազար շենք եւ 4,5 միլիոն բնակարան, որոնցից յուրաքանչյուրում միջինը 3,3 մարդ է ապրում: 7,5 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժի դեպքում սպասվում է, որ 13 հազար 492 շենք կփլուզվի, 39 հազար 325 շենք խիստ կվնասվի, 136 հազար 746 շենք չափավոր, 300 հազար 963 շենք՝ աննշան կվնասվի: