Չինաստանը Ռուսաստանին եւ Ուկրաինային կրակը դադարեցնելու եւ խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է անում։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է անում: «Ռուսաստանին եւ Ուկրաինային կրկին կոչ ենք անում դադարեցնելու կրակը եւ հնարավորինս շուտ սկսելու խաղաղ բանակցությունները»,- նշել է Չժան Ցզյունը:
ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նույնպես պետք է նստեն Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջը համապարփակ եւ խոր երկխոսության համար՝ հիմնված անվտանգության անբաժանելիության սկզբունքների վրա։ Նրանք պետք է քննարկեն, թե ինչպես կառուցել անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն ճարտարապետություն։