Խորհրդային պարադիգմերի նկատմամբ հավատն աստիճանաբար սասանվում էր։ Մենք հաղթահարում էինք ինքներս մեզ՝ մեր մտածողությունը փոխելով։ Վախերն էինք հաղթահարում, սեփական ուժերի նկատմամբ վստահություն էինք ձեռք բերում եւ առաջ էինք գնում։ Կար նաեւ հավատ, որ մենք արդարացի ենք, մենք ճշմարիտ ենք, պատմական ճշմարտությունը եւ արդարությունը մեր կողմն են, եւ ի վերջո մենք հասնելու ենք մեր առջեւ դրված նպատակին։