Ըստ Bloomberg գործակալության՝ կորոնավիրուսի դեմ աշխարհում առկա պատվաստանյութերի առյուծի բաժինը անհամաչափ բաշխման պատճառով կստանան միայն հարուստ երկրները:
Գործակալության հաշվարկով ներկայում Քովիդ-19-ի դեմ պատվաստվել է աշխարհի բնակչության ընդամենը 5%-ը:
Պատվաստումների ընդհանուր թվի 40%-ը կատարվել է բարձր կենսամակարդակ ունեցող 27 երկրում: Այդ երկրների բնակչությունը համաշխարհային բնակչության ընդամենը 11%-ն է:
Նվազ ապահով երկրները, Bloomberg-ի հաշվարկով, ստացել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի ընդամենը 1,6%-ը: Այսպիսով՝ այդ երկրների բնակչությունը զարգացած երկրների համեմատ 25 անգամ դանդաղ է պատվաստվում: