Մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Մեկ շաբաթ չանցած՝ ռուսական զինուժի վերահսկողության տակ անցան Կիեւի շրջանի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Բուչան։
Քաղաքն ամիսներ հետո, երբ արդեն ազատագրված էր, աշխարհին հայտնի դարձավ պատերազմական հանցագործությունների եւ խաղաղ բնակչության դեմ իրագործված ահաբեկչության աննախադեպ օրինակներով։
«Ալիք Մեդիայի» նկարահանող խումբը զրուցել է Բուչայի փոխքաղաքապետ Միխեյլինա Սկորիկ Շկարիվսկայի եւ «Бучанські новини» թերթի խմբագիր Իրինա Լեվչենկոյի հետ։