Գերմանիայի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարություններն անդրադարձել են Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։
«Արդարադատության միջազգային դատարանը որոշում է ընդունել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարեւոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, եւ Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- նշել են Գերմանիայի եւ Նիդերլանդների արտգործնախարարություններում։
Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչը նախօրեին համոզմունք է հայտնել, որ Հաագայի դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարեւորություն ունի, որովհետեւ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են: Ըստ նրա՝ եթե Բաքուն չկատարի դատարանի որոշումը, դա առնվազն հեղինակազրկելու է Ադրբեջանին միջազգային հանրության աչքին, ինչպես նաեւ լուրջ բարդություններ է առաջացնելու այդ երկրի համար։