Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը, մասնավորապես, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման եւ էլեկտրամատակարարումը, ինչպես նաեւ ամբողջական գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի համապատասխան քայլերին, որոնք հնարավորություն կտան Արցախի մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը եւ սկսել վերանորոգման աշխատանքները: Միաժամանակ, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերսկսելու վերաբերյալ: