Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր սկսում է արտասահման ուղեւորությունների շարք՝ Վաշինգտոնի դաշնակիցների հետ հանդիպելու համար։
Առաջիկա մեկ շաբաթում Պենտագոնի ղեկավարը կայցելի Իսրայել, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաեւ Բելգիա`այդ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։
Գործընկերների հետ հանդիպումների ժամանակ Օսթինը կքննարկի պաշտպանության ոլորտում միջազգային հարաբերությունների հարցերը՝ վերահաստատելով ԱՄՆ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան անվտանգության ապահովման հարցում։