Եվրոպական միությունը խոր վշտակցություն է հայտնել 1988-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կատարված ջարդերի հետեւանքով զոհված հայերի հարազատներին եւ բարեկամներին։
«Խոր վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ հարազատ եւ բարեկամ են կորցրել։ Անցյալի արարքների ընդունումը կարեւոր քայլ է հաշտության եւ խաղաղության ճանապարհին»,- նշված է Հայաստանում Եվրամիության գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ։