Ըստ Sputnik Արմենիայի՝ իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ՀՀ վարչապետ Փաշինյանի` նոր ատոմակայան կառուցելու մասին հայտարարությանը, նշել է, որ Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ:
Ըստ Մանվելյանի՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին`ընտրություններին ընդառաջ։
Բացի դրանից՝ ատոմակայանը բավականին թանկ արժե. մեկ ռեակտորի գինը մոտ 5,5 միլիարդ դոլար է, եւ հազիվ թե Հայաստանին այդքան խոշոր վարկ տրամադրեն:
Մասնագետի կարծիքով նոր ատոմակայանի կառուցումն անիրատեսական է նաեւ արտադրվող էներգիայի սպառման շուկայի բացակայության առումով. Հայաստանի տարեկան պահանջարկը 1300 մեգաբայթ է, եւ ներկա պահին մնացած արտադրանքը սպառելու տեղ չկա։
«Հիմա ավելի իրատեսական եւ խելամիտ է գործող ատոմակայանը վերանորոգելն ու շահագործելը, մանավանդ նախադեպեր կան, որ այդ կարգի ատոմակայանների գործունեության ժամկետը մինչեւ 50 տարով (5 անգամ 10 տարի) երկարաձգվել է»,- եզրափակել է Արմեն Մանվելյանը։