Արցախի ՆԳՆ-ին առընթեր ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 5-ին` 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով զոհվել են ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանն ու լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում եւ գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
Մարտի 3–ին Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք էր արձանագրվել Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Դրանք գրանցել էր նաեւ ՌԴ խաղաղապահ զորախումբը։