Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է մարտի 5-ին Արցախում ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման դեպքին։
«Տեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է կայունության եւ խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կլաարը։
Բաքվում գտնվող Եվրամիության հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ ակնկալում է բովանդակային հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։