ՀՀ պաշտպանական նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ մարտի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել։
Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
նախորդը