Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկագրի՝ չորս շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 6-ից մինչեւ մարտի 5-ը, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 4,5 միլիոն մարդ, մահացել է 31 հազար 926-ը։ 28 օրվա ընթացքում հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1 միլիոն 27 հազար 596, որին հաջորդում են Ճապոնիան (539 հազար 251), Չինաստանը (454 հազար 575), Գերմանիան (379 հազար 505) եւ Ռուսաստանը (345 հազար 384):
Փետրվարի 6-ից մինչեւ մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 10 հազար 856, որին հաջորդում են Ճապոնիան (3432), Չինաստանը (2634), Մեծ Բրիտանիան (2103) եւ Բրազիլիան (1931): ԱՀԿ-ի տվյալներով համավարակի սկզբից ի վեր մարտի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 759 միլիոն 408 հազար 703 մարդ, հիվանդությունը խլել է 6 միլիոն 866 հազար 434 մարդու կյանք: Մահվան դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատությամբ նվազել է 65%-ով, ախտահարման դեպքերի քանակը՝ 58%-ով: