Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումը Իսրայելին ստիպում է պատրաստ լինել ցանկացած գործողության. գալիս է պահը, երբ պետք է որոշումներ ընդունել: Նա նշել է, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստանալ եւ սպառնալ ոչ միայն Իսրայելին, այլեւ ամբողջ աշխարհին:
«Իրանի միջուկային սպառնալիքը մեր առաջ խնդիր է դնում պատրաստ լինելու գործողությունների ցանկացած տարբերակի»,- ասել է Յոավ Գալանտը` ընդգծելով, որ Իսրայելն Իրանին թույլ չի տա ստանալու հրեական պետությանը սպառնացող զանգվածային ոչնչացման զենք:
Իսրայելի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ միջուկային զենք ստանալու հարցում Իրանին միացյալ ջանքերով պետք է խոչընդոտեն ԱՄՆ-ն ու Իսրայելը, հակառակ դեպքում` եթե Թեհրանը նման զենքի հասանելիություն ունենա, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության: