Տոնի անունը ժամանակի մեջ այնքան է ձեւախեղվել, որ իր մեջ այլեւս որեւէ հիշատակում, որեւէ կապ չի թողել կանանց իրավունքների եւ կանանց խնդիրների հետ։ ԽՍՀՄ-ում Մարտի 8-ն աշխատավոր կանանց տոն էր։ Հետո արդեն 60-ականներից դարձավ ծաղիկների, բացիկների եւ կանացիության խրախուսման եւ գովերգման տոն։ Անկախության շրջանում տոնացույցից հանվեց կամ չներմուծվեց՝ որպես խորհրդային բովանդակության բեռ կրող տոն, բայց քանի որ այն արդեն ապաքաղաքականացվել էր, շարունակեցին տոնել։