Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 10-ին` 19։10-ից 19։40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։