«Ալիք Մեդիայի» հեղինակներ Կարպիս Փաշոյանի եւ Գոռ Մադոյանի քննարկումն այս անգամ պաշտպանության համակարգի շուրջ է։ Խոսակցությունը բավական մեծ ժամանակաշրջանի մասին է՝ Արցախյան առաջին մարտերից մինչեւ 44-օրյա պատերազմ եւ հետագա զարգացումներ։ Քննարկման առանցքը, սակայն, ազգ-բանակ հայեցակարգն է, որն, իբրեւ ռազմավարական հղացում, ի հայտ եկավ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։ «Թարգի՛ր, լաո» փոդքասթը պատրաստվել է «Յուշարար» արվեստից կենտրոնի համագործակցությամբ։