Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրագործման գործնական ասպեկտները, դրանց թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության եւ կայունության ապահովմանը, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստտաման վերաբերյալ պայմանագրի նախապատրաստմանն ուղղված քայլերը։