ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 13-ին՝ 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի։
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել նաեւ մարտի 9–ին: