ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցք այցելելու մասին:
Ռասմուսենը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող աչք փակել սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա եւ պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ նրան ստիպի վերացնել շրջափակումը եւ կատարել միջազգային պարտավորությունները։ Հակառակ դեպքում, ըստ նրա, իրավիճակը կարող է վերածվել հումանիտար աղետի։
«ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել էներգետիկայի ոլորտում, եւ հենց դա կարելի է օգտագործել որպես կրիտիկական հարթակ հարցի քննարկման համար։ Գուցե նախագահ Իլհամ Ալիեւը նույնքան ավտոկրատ է, որքան Պուտինը, բայց հազիվ թե նա ուզենա հայտնվել նույն վիճակում, որում հայտնվել է նախագահ Պուտինը եւ ճանաչվել միջազգային ագրեսոր։ Դրա համար էլ Ալիեւին եւս մեկ անգամ կոչ եմ անում անհապաղ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- շեշտել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։