Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը տեղեկացնում է, որ Ռուանդայում կազմակերպության կոնգրեսից առաջ հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության անցկացման ձեւաչափը՝ 12 խումբ չորսական թիմերով։
2026-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի ոչ թե 32, այլ 48 թիմ ինչպես Կատարի մրցաշարում։ 2017-ին ՖԻՖԱ-ն հաստատել է այն ձեւաչափը, որով 48 մասնակիցները կբաժանվեն 16 խմբերի՝ յուրաքանչյուրը երեք թիմով, սակայն ներկայում կազմակերպության խորհուրդը որոշում է ընդունել կրճատել խմբերի թիվը: Որոշումը պայմանավորված է թիմերի միջեւ համաձայնության գալու ռիսկի նվազեցմամբ։
Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ դուրս կգան խմբերում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ ութ լավագույն հավաքականները, որոնք զբաղեցրել են երրորդ տեղերը: Այսպիսով` մրցաշարի հանդիպումների քանակը 80-ից կդառնա 104։ Դրանք կարող էին անցկացվել երեքական թիմերով` 16 խմբի ձեւաչափով: