ՀՀ պաշտպանության նախարարությունում հերքել են Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի մարտի 15-ին 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Միաժամանակ նմանատիպ հերքում է տարածել նաեւ Արցախի պաշտպանության բանակը։
Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանների՝ Բաքվի վերայսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։