Թուրքական «Aydinlik» պարբերականը հայտնել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա հետաձգվում է, քանի որ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեմ է պայմանագրի՝ համալիրները երրորդ երկրներին վաճառելու արգելքի դրույթին։ Թեեւ դա համարվում է շատ հիմնարար պայման, որը ներառված է ամբողջ աշխարհի պաշտպանական արդյունաբերության համաձայնագրերում, նախարարը, միեւնույնն է, մի շարք առարկություններ ունի։
Նշված կետը ոչ միայն արգելում է զենիթահրթիռային համալիրների վաճառքը, այլեւ ավելի մեծ սահմանափակումներ է դնում։ Արտադրող երկիր Ռուսաստանը չի ցանկանում, որ իր սպառազինությունների համակարգը վաճառվի երրորդ երկրներին, ուր մնաց՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվի։
Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ նման որոշումները կարող են ուղեկցվել հետագա խնդիրներով, մանավանդ, երբ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են զենքով եւ զինամթերքով աջակցել Կիեւին։