ԱՄՆ Պետդեպում հայտարարել են, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի հայտարարած դադարեցումն իրավաբանորեն կոռեկտ չէ։ Հետեւաբար Ռուսաստանը շարունակում է պայմանագրի շրջանակում կապված մնալ պարտավորություններով։
Պետդեպը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուսական կողմի հետ խնդիրները լուծելու համար` հայտարարելով պայմանագրի շրջանակում տեսուչների համար խոչընդոտների բացակայության մասին։ «ՌԴ տեսուչները մուտքի համապատասխան թույլտվություն ունեն։ Չկան այնպիսի պատժամիջոցներ, որոնք կխանգարեին Ռուսաստանին օգտվելու տեսչության իր իրավունքից»,- պնդել են Վաշինգտոնում։
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին` ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից: