Ըստ Associated Press գործակալության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Լիբիայի տարածքում գտնվող օբյեկտներից մեկում պահվող մոտ 2,5 տոննա բնական ուրանն անհետացել է: ՄԱԳԱՏԷ-ում նշել են, որ հետագա գործողություններ կարվեն օբյեկտից ուրանի դուրսբերման հանգամանքները եւ դրա ներկայիս գտնվելու վայրը պարզելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Մասնագետների պնդմամբ բնական ուրանը չի կարող ուղղակիորեն օգտագործվել էներգիայի արտադրության համար կամ ծառայել որպես վառելիք ռումբի համար, քանի որ հարստացման գործընթացի համար հարկավոր է մետաղը վերածել գազի, այնուհետեւ պտտել այն ցենտրիֆուգներում՝ հասնելու հարստացման անհրաժեշտ մակարդակների:
Փորձագետները պնդում են, սակայն, որ տեխնոլոգիական միջոցներ եւ ռեսուրսներ ունեցող խմբի կողմից ձեռք բերվելու դեպքում յուրաքանչյուր 1 տոննա բնական ուրանը ժամանակի ընթացքում կարող է վերածվել միջուկային զենք ստանալու համար պիտանի մինչեւ 5,6 կիլոգրամ նյութի: Հետեւաբար, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, միջուկային զենքի չտարածման հարցերով մասնագետների համար անհետացած մետաղի հայտնաբերումը չափազանց կարեւոր է: