Ճարտարապետական հետազոտություններն ամբողջացնում են համաշխարհային մշակութային ժառանգության ուսումնասիրությունը՝ ներկայանալով որպես տարբեր փոխառնչություններ եւ ազդեցություններ կրող շինություններ: Մեզանում շատ կարեւոր է հայկական ճարտարապետության պատշաճ ուսումնասիրությունը, հատկապես վտանգի ենթակա տարածքներում գտնվող՝ Արեւմտյան Հայաստանի, Արցախի պատմական ժառանգությունը, քանի որ վերջիններս ոչ միայն սիրելի ու արժեքավոր են մեզ համար, այլեւ համաքրիստոնեական մշակույթի բացառիկ նմուշներ են: