Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն»,- ասված է հաղորդագրությունում։
Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ եւ տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ։
Մարտի 13-ին ՌԴ նախագահը եւ ՀՀ վարչապետը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։