ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն, ըստ որի մարտի 20-ին 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: