Ըստ CNN հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը անցած հանգստյան օրերին կտրուկ ակտիվացրել են իրենց ռազմական գործունեությունը Հարավչինական ծովի ջրատարածքում, որը տարածքային վեճերի առարկա է Չինաստանի եւ տարածաշրջանի մի քանի պետությունների միջեւ:
ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ավիակիր խմբերի միաժամանակյա ներկայությունը Հարավչինական ծովում հազվադեպ երեւույթ է:
ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի «Լյաոնին» ավիակիրը, Թայվանի մերձակայքում ավարտելով շաբաթական զորավարժանքները, ըստ չճշտված տեղեկության, ապրիլի 10-ին մտել է Հարավչինական ծով:
ԱՄՆ-ի էքսպեդիցիոն հարվածային խումբը, որը ղեկավարում են Theodore Roosevelt ատոմային ավիակիրն ու USS Makin Island դեսանտային նավը, ավելի վաղ զորավարժություններ է անցկացրել Հարավչինական ծովում:
Ըստ «Ամֆիբիա» խմբի հրամանատար, կապիտան Ստյուրարտ Բատեչանսկու՝ ԱՄՆ-ի ռազմածովային խմբի կազմում ընդգրկված են նաեւ էսկադրային ականակիրներ եւ դեսանտային նավեր՝ հարյուրավոր ծովային հետեւակայիններով, F-35 կործանիչներով, օգնական ուժերի ուղղաթիռներով, որոնք բավական մարտունակ են են՝ ապահովելու տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Չինաստանը եւ Չինաստանի ազատ առեւտրի գոտու (ASEAN) անդամները՝ Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, տարածքային վեճեր ունեն Հարավչինական ծովում Սպրատլի կղզեխմբի շուրջ: Նախորդ տարվա հուլիսին ԱՄՆ-ն պաշտոնապես մերժել է Չինաստանի հավակնությունները Հարավչինական ծովի մի շարք տարածքների նկատմամբ:
ԱՄՆ-ն Պեկինին մեղադրում է նաեւ վիճելի կղզիների վրա ռազմաբազաներ ստեղծելու եւ այդ կերպ միջազգային օրենքները խախտելու համար: