Կրեմլում Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ծինփինը մարտի 20-ի՝ շուրջ 4,5 ժամ տեւած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, ներառյսլ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորմանն ուղղված Չինաստանի խաղաղ ծրագիրը Մոսկվայի մեջ հարգանք է առաջացնում, իսկ Արեւմուտքին նյարդայնացնում է: Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի խաղաղ ծրագրում մանրամասներ չկան, հավասարակշռված տրամաբանություն չկա»։
Արձագանքելով Չինաստանի նախագահի մոսկովյան այցին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ Սի Ծինփինի այս քայլը վկայում է, որ Պեկինն Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար ՌԴ-ին մեղավոր չի համարում եւ դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ, անդրադառնալով ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի առաջնորդների բանակցությունների եւ ուկրաինական հակամարտության կարգավորման չինական ծրագրին, նշել է, որ Չինաստանը պետք է սկսի ըմբռնել հակամարտության ուկրաինական կողմին եւ անձամբ կապ հաստատի նախագահ Զելենսկու հետ: