ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս տեղանքում մոլորված ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտին Գյուլամբարյանը որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մարտի 22-ին հայտնաբերվել է:
ԱՎելի ուշ 24news–ի հետ զրույցում պայմանագրային զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանն ասել է, որ իրեն ոչ թե առեւանգել էին, այլ ինքը մոլորվել էր։ Նա պատմել է, որ խիստ մառախուղի պատճառով իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել էր ադրբեջանական դիրքերի մոտ։ «Տեսա՝ 4 հոգի մոտենում են մեքենային, ֆռացի, դուրս եկա մյուս դռնով։ Մի դուռը բացել են, ես մյուս դռնով իջել-անցել եմ նրանց թիկունք»,– պատմել է Մարտիրոսը։ Պայմանագրային զինծառայողն ասել է, որ ամբողջ գիշեր լուսարձակներով եւ ԱԹՍ-ով փնտրել են իրեն, սակայն իրեն հաջողվել է թաքնվել․ չնկատվելու համար պառկել է գետնին եւ ձնով քողարկվել։ Իրեն ի վերջո հաջողվել է դուրս գալ ադրբեջանցիների վերահսկվող տարածքից, բայց բեռնատարը մնացել է նրանց մոտ ու հիմս հրաժարվում են մեքենան վերադարձնել։ Մարտիրոսի տեղեկություններով` ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։