Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մարտի 22-ին՝ առավոտյան 09:30-ի սահմաններում, Արցախի Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ. Ջիվանյանը, Գ. Ղուկասյանը, Կ. Դավթյանը, Ա. Ադամյանը եւ Դ. Դավթյանը քաղաքի վարչական տարածքի «Կլազին ձոր» տեղամասի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում։
Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետեւանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: